Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Կախովսկայա ՀԷԿ-ին և Նովայա Կախովկային

Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Նովայա Կախովկային
Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավարը հայտնել է նաև զոհվածների ու վիրավորների մասին: Բոլորը քաղաքացիական անձինք են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը շաբաթ երեկոյան և ամբողջ գիշեր հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Կախովսկայա ՀԷԿ-ին և Նովայա Կախովկային: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
«Հրթիռային և հրետանային հարվածներ են հասցվել ամբողջ քաղաքում, ոչ միայն ՀԷԿ-ին։ Կան ավերածություններ ՝ բնակելի տներ, հյուրանոց, քաղաքային շենքեր, ցանցեր են վնասվել», - ասել է Լեոնտևը։
Նա նաև ավելացրել է, որ շաբաթ օրը երկու մարդ է զոհվել, առնվազն երեք քաղաքացի վիրավորվել է։ Բոլորը քաղաքացիական անձինք են։
Նովայա Կախովկան, ամբարտակը և ՀԷԿ-ը, գործարաններն ու բնակելի թաղամասերն ամեն օր արդեն մի քանի ամիս ուկրաինական զորքերի հրթիռակոծությանն են ենթարկվում։ Ավելի վաղ վարչակազմի ղեկավար Լեոնտևը նշել էր, որ հարվածների նման ինտենսիվությամբ, առանց ՀՕՊ-ի ծածկույթի, քաղաքն արդեն ավերված կլիներ: