«Սատանի կամրջի» մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը

Արխիվային լուսանկար
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 50 մ)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Այսօր ժամը 11:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին՝ «Սատանի կամրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին․ կա 8 տուժած

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Վ․ Ա․, ծնված 1996 թ.) գլորվել է ձորը (մոտ 50 մ)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներ Ն․ Հ․-ին (ծնված 1990 թ.) և Ն․ Ա․-ին (ծնված 1992 թ.) պատգարակով դուրս բերել ձորից․ վերջինիս մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հասպիտալացվել է Գորիսի ԲԿ, իսկ տուժած Ն․ Հ-ին փրկարարները տեղափոխել են Գորիսի ԲԿ: