Ռուսական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Մայորսկ գյուղը Դոնեցկի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ

ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի Չերկասի մարզում ոչնչացվել է օդային միջոցներով զինանոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զինված ուժերը Դոնեցկի ուղղությամբ ազատագրել են Մայորսկ ավանը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ բարձր ճշգրտության հրթիռներով Ուկրաինայի Չերկասի մարզում ոչնչացվել է խոցման ավիացիոն միջոցներով զինանոցը։
Բացի այդ, հակամարտկոցային պայքարի ընթացքում ոչնչացվել են ԱՄՆ արտադրության երեք M777 հրետանային համակարգեր և մինչև 30 օտարերկրյա վարձկաններ Զապորոժիե քաղաքի շրջանում։
Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաև, որ անցած օրվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական HIMARS և «Օլխա» համակարգերի 13 արկ, ինչպես նաև վեց անօդաչու թռչող սարք:
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրում ոչնչացրել են առնվազն 180 ուկրաինացի զինվորականների ու վարձկանների։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 262-րդ օրը։