Մարիամ Մկրտչյանը շախմատի ԵԱ–ում հաղթելուց 1 քայլ է հեռու

Մարիամ Մկրտչյանը. Արխիվային լուսանկար
Մ18 պատանիների մրցաշարում ոսկե մեդալի համար պայքարում է նաև Մամիկոն Ղարիբյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը միանձնյա առաջատարն է։
Մարիամը 7-րդ տուրում սպիտակներով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Լեա Գարիֆուլինային և 6,5 միավորով զբաղեցնում է առաջին տեղը` առաջ անցնելով Իռլանդիայի ներկայացուցիչ Տրիշա Կանյամարալայից, Վրաստանից` Նինա Դոնգվանիից և Էստոնիայից` Անաստասիա Սինիցինից 1 միավորով։
Հայաստանի ներկայացուցիչներից ովքե՞ր են տեղ գտել ՖԻԴԵ–ի վարկանիշային աղյուսակում
Հավանական է նաև, որ Մ18 պատանիների մրցաշարում ոսկե մեդալ կնվաճի նաև Մամիկոն Ղարիբյանը։ 7-րդ տուրում նա ոչ–ոքի է խաղացել ռուսաստանցի Վոլոդար Մուրզինի հետ և 6 միավորով առաջին–երկրորդ տեղերը կիսում է ՌԴ ներկայացուցիչ Ռուդիկ Մակարյանի հետ, որը նույն տուրում հաղթանակ է տարել։
Մինչ Եվրոպայի առաջնության ավարտը մնացել է 2 տուր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը Ռումինիայում ընթացող պատանեկան աշխարհի մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը` ցուցադրելով ապշեցուցիչ արդյունքներ` 11 տուրում 11 հաղթանակ։