ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 ամյա երեխաների սպանության մեջ կասկածվող երկրորդ անձը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ է, 36 տարեկան։
Հոգեհանգստի արարողություն Պեմզաշենում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նշենք, որ նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր սպանության մեջ կասկածվող Շիրակի մարզի 32-ամյա մի բնակիչ, որը խոստովանել էր։
Գյուղում այս պահին մեծ թվով ոստիկաններ կան, որոնք հսկում են ձերբակալվածների ընտանիքներին։
Հոգեհանգստի արարողություն Պեմզաշենում
© Sputnik / Armenuhi Mkhoyan