Գյումրու ՌԴ ռազմաբազայում սկսվել են սպորտի և ռազմական պատրաստության դպրոցական մրցումները

Գյումրու ՌԴ ռազմաբազայում սկսվել են սպորտի և ռազմական պատրաստության մանկական մրցումները
«Զարնիցան» անցկացվում է պարբերաբար, այդ թվում հայկական դպրոցների աշակերտների ներգրավմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում՝ ՌՌ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բազայում մեկնարկել են «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման մասնակիցների, ինչպես նաև Գյումրիում ՌԴ ՊՆ դպրոցի աշակերտների մրցումները։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Դպրոցի և «Յունարմիայի» մասնակիցները պայքարում են պարանի ձգման, թեթև աթլետիկայի փոխանցումավազք, վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի մրցումներում։
«Զարնիցա» ռազմամարզական խաղում սովորողները ցուցադրում են մարտական պատրաստության հիմունքները` առաջին օգնություն ցուցաբերել, զենքը քանդել-հավաքել, ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հիմնական հմտություններ։ «Զարնիցան» անցկացվում է պարբերաբար, այդ թվում և հայկական դպրոցների աշակերտների ներգրավմամբ։
Մրցումներն անցկացվում են հանգստյան օրերին` ռուսական ռազմաբազայի «Ստարտ» սպորտային–մարզական համալիրում։ Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով։