Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի

Ստամբուլում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի
Թուրքիայի ուժայինները պայթյունի հետ կապված դիտարկում են ահաբեկչության վարկածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի, ևս 53 մարդ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ տեղի ունեցածը «ռումբով հարձակում» է եղել։
Այսօր կեսօրին Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հետիոտնային զբոսաշրջային Իսթիքլյալ փողոցում պայթյուն է որոտացել։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ ուժայինները դիտարկում են ահաբեկչության վարկածը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել տեղի ունեցածի վերաբերյալ։ Քրեական դատարանն արգելել է հեռարձակումը դեպքի վայրից, այդ թվում՝ սոցցանցերում։