Բայդենը Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովում ներկա է եղել Լավրովի ելույթին

Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
Մարիա Զախարովայի խոսքով՝ նիստը ուշացումով է սկսվել, քանի որ մասնակիցները «սպասում էին նախագահ Բայդենին»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովում: Նրա ելույթի ժամանակ ներկա էր ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա լուսանկար է հրապարակել գագաթաժողովում Լավրովի ելույթից։ Այնտեղ երևում է, որ ամերիկյան պատվիրակությունը Բայդենի հետ դահլիճում ներկա է ռուս նախարարի ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Զախարովան գրել էր, որ նիստը ուշացումով է սկսվել, քանի որ «սպասում էին նախագահ Բայդենին»։