ԱՄՆ–ն գագաթնաժողովում պնդել է Ուկրաինայի վերաբերյալ անընդունելի գնահատականներ․ Լավրով

Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
Սերգեյ Լավրովի խոսքով՝ հավաքական որոշումներ չեն կայացվել Ուկրաինայի հարցում արևմտյան երկրների դիրքորոշման պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ պնդել են Արևելյան Ասիայի երկրների գագաթաժողովի արդյունքների հիման վրա համատեղ հայտարարության մեջ ներառել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի անընդունելի գնահատականներ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հավաքական որոշումներ այսօր չեն կայացվել, քանի որ ԱՄՆ-ն ու նրա արևմտյան գործընկերները պնդել են բացարձակապես անընդունելի լեզու կիրառել Ուկրաինայի ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ուստի հետագա համագործակցության ուղղությունները կարտացոլվեն հաղորդագրությունում, որը նախագահող Կամբոջան կթողարկի իր անունից», - լրագրողներին ասել է Լավրովը։
Գագաթնաժողովն անցկացվում է Կամբոջայի մայրաքաղաքում, ռուսական պատվիրակությունը գլխավորում է Սերգեյ Լավրովը։
Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը հարթակ է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների ղեկավարների երկխոսության համար՝ քաղաքական կարգավորման, պետությունների միջև գործնական համագործակցության զարգացման և խթանման հարցերի շուրջ։