ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարից ոչ ոք չի տուժել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Սիմոնյանը:
Հայտնել էինք, որ Երևանում ավտովթարի են ենթարկվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն և դրան ուղեկցող մեքենաները։
«Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Ամեն բան նորմալ է. ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ ոք չի տուժել»,-գրել է Սիմոնյանն ու բարի գիշեր մաղթել բոլորին:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի (սպասարկում է ԱԺ նախագահին), Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։
Հայտնի չէր, սակայն, վթարի պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ավտոմեքենայում է եղել, թե ոչ։