ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի նկարիչների միության նախագահ է վերընտրվել Սուրեն Սաֆարյանը։ Տեղեկությունը հրապարակվել է միության ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ կայացել է միության 20-րդ համագումարը, որի ժամանակ էլ միաձայն վերընտրվել է Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ նա նկարիչների միության նախագահ էր ընտրվել 2018թ.–ին 19-րդ համագումարում։
Սուրեն Սաֆարյանը 2008թ.-ից է Հայաստանի նկարիչների միության անդամ դարձել։ Անդամակցում է նաև Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միությանը, Մոսկվայի պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միությանը։