Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ
Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին վճռական բողոք է ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Անկարայում Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. պատճառը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ, արգելված է Թուրքիայում) կողմնակիցների բռնի ներթափանցումն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շենք։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչին։
Ըստ լրատվամիջոցի` հավատարմատարին վճռական բողոք է ներկայացվել։
«Մեր երկիրն ու Շվեյցարիայում ապրող մեր քաղաքացիներն իրավունք ունեն ակնկալելու, որ Շվեյցարիայի իշխանությունները կխոչընդոտեն ՔԱԿ-ի սև քարոզչությունը և նրա անօրինական գործունեության բոլոր տեսակներին ու սադրիչ գործողություններին։ Մենք ակնկալում ենք, որ Շվեյցարիան կկատարի միջազգային իրավունքից բխող իր պարտավորությունները, վերջ կդնի արյունալի ահաբեկչական կազմակերպության քարոզչական գործունեությանը և իր ներդրումը կունենա ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984 թվականին, վերսկսվել` 2015-ին։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։ Մոսուլից դեպի հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճի թեմա է դարձել Բաղդադի և Անկարայի միջև. վերջինս այդ ներկայությունն արդարացնում է Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։
Շվեդիան հրաժարվում է Թուրքիային արտահանձնել Գյուլենի կազմակերպության պարագլուխներից մեկին