ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ, որտեղ նեղ շրջանակում պետք է կայանա ՔՊ-ի վարչության նիստը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Կայքի տեղեկություններով՝ հանդիպման քննարկման թեման նոյեմբերի 23-ին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ նիստն է, որին մասնակցելու է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր։