«Նա վերջապես հագնվել է». Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է նորաձևության ամսագրի համար

Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է նորաձևության ամսագրի համար
Հեռուստաաստղի նոր կերպաը հիացրել է երկրպագուներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է «032c» նորաձևության ամսագրի շապիկի համար։ Լուսանկարը հրապարակվել է ամսագրի ինստագրամյան էջում։ Քիմի լուսանկարների հեղինակը Կոլեր Շորն է։ Ի դեպ, հեռուստաաստղն այս անգամ ոչ թե ցուցադրել է իր բարեմասնությունները, այլ «թաքցրել» դրանք։
Լուսանկարներից մեկում Քարդաշյանը ձեռքին իր մինի կրկնօրինակն է։
Քիմ Քարդաշյանն ու նրա մինի կրկնօրինակը
«Ի՞նչ է կատարվում, Քիմ։ Հիանալի, ինչպես միշտ։ Նա հրաշալի տեսք ունի»,– նման մեկնաբանություններ են գրել երկրպագուները։
Քիմ Քարդաշյանը խիստ քննադատության է արժանացել նոր կիսամերկ կերպարի համար
Նշենք, որ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունից հետո Քարդաշյանի կարիերան վերելք է ապրել` հա հայտնվում է տարբեր ամսագրերի շապիկներին և միջոցառումների գլխավոր հերոսուհին է դառնում։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ունի 4 երեխա, որոնցից երկուսը փոխնակ մոր միջոցով են լույս աշխարհ եկել։ Երեխաների հայրը Ուեսթն է, որից Քիմը բաժանվեց 2022 թվականին։
Քիմ Քարդաշյանը տուգանվել է 1,3 մլն դոլարով