Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում անցկացվող առաջնության առաջատարներն են

Մարիամ Մկրտչյան
Ե՛վ Մամիկոն Ղարիբյանը, և՛ Մարիամ Մկրտչյանն իրենց ակտիվում 5.5 միավոր ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության մինչև 18 տարեկան մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը հաղթել է ռուս մրցակցին և գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Այժմ Մամիկոնն իր ակտիվում ունի 5.5 միավոր և մրցաշարի միանձնյա առաջատարն է:
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանն էլ 5-րդ հաղթանակն է տարել Մ18 աղջիկների մրցաշարում։ Նա պարտության է մատնել ուկրաինացի մրցակցին և նույնպես գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մկրտչյանը ևս իր ակտիվում 5.5 միավոր ունի։
Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:
«Փյունիկի» ֆուտբոլիստի գոլը լավագույնն է ճանաչվել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում