ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն (ՊՍԿ) հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են ականապատել բելառուսական սահմանին հարող տարածքները։
«Բացի նրանից, որ ոչնչացվում են անցակետերի մոտ գտնվող ենթակառուցվածքների օբյեկտներն ու ավտոճանապարհները, նաև ականներ են տեղադրվում սահմանակից տարածքում։ Հերթական նման փաստն արձանագրվել է նոյեմբերի 9-ին»,-ասված է Բելառուսի ՊՍԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բելառուսի իշխանությունները բազմիցս հայտարարել էին Ուկրաինայի կողմից սահմանին հնարավոր սադրանքների մասին։ Մասնավորապես նշվել է, որ ուկրաինացիներն ականապատել են հարակից տարածքում գտնվող ճանապարհները, կամուրջները, ուժեղացված պարեկություն են իրականացնում ջոկատներով։ Բելառուսի գլխավոր շտաբի տվյալներով՝ մայիսի կեսերին Ռովենսկայա մարզի ուղղությամբ Ուկրաինան Բելառուսի դեմ կենտրոնացրել է շուրջ 10 հազար զինծառայող, Օվրուչի ուղղությամբ` 6 հազար, Չեռնիգովի ուղղությամբ` 4,5 հազար։