ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին հրավիրել է Մոսկվա։ Տեղեկությունը հրապարակվել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` Բաղդասարյանն այսօր ընդունել է Տայսաևի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա արդյունավետ գործակցությունը, ինչպես նաև Շիրակի մարզի և ՌԴ առանձին երկրամասերի ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձել են նաև ՌԴ Կուրսկի և Ուլյանովսկի մարզերի հետ համագործակցությունը ամրապնդելու և այդ առնչությամբ նոր քայլեր ձեռնարկելու թեմային։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստ էր կայացել։ Նիստում քննարկվել էին տարածաշրջանային կարևոր հարցեր։