Էրդողանը հուսով է, որ առաջիկա օրերին կբանակցի Պուտինի և Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահն ասել է, թե ինչի մասին է խոսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է առաջիկա երկու-երեք օրում բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես հնարավորություն կունենամ իմանալու, թե ինչ է նա մտածում, ինչ քայլեր են նրանք ձեռնարկելու, հատկապես, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել, որպեսզի այդ գործընթացը (ուկրաինական կարգավորման շուրջ` խմբ.) վերածվի խաղաղության»,- Ուզբեկստանից վերադառնալիս ասել Է Էրդողանը ինքնաթիռում:
Նա նշել է, որ մտադիր է բանակցել նաև Վլադիմիր Զելենսկու հետ, որպեսզի իմանա Մոսկվայի հետ բանակցությունների վերաբերյալ Կիևի դիրքորոշումը։
Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության սառեցում չի լինելու
«Կտեսնենք, թե ինչ են մտածում, ինչպես են վերաբերվում Թուրքիայի միջնորդությանը և խաղաղ բանակցությունների հեռանկարին, կիմանանք նրանց կարծիքը։ Եվ մենք ուղիներ կփնտրենք, որպեսզի հասկանանք՝ արդյոք այդ միջնորդությունը մեզ խաղաղության կտանի, թե ոչ»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Սամարղանդում մասնակցել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների նիստին։
Ինչու Պուտինը չի մասնակցի G20 գագաթնաժողովին. Պեսկովը մանրամասնում է