Արցախում բախվել են բեռնատարն ու երթուղային ավտոբուսը. 9 մարդու հոսպիտալացրել են

Արցախում բախվել են բեռնատարն ու երթուղային ավտոբուսը
Հիվանդանոց տեղափոխված վարորդների վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան Արցախում բախվել են բեռնատար ավտոմեքենան և Ասկերանի երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով 9 անձ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Արցախում բախվել են բեռնատարն ու երթուղային ավտոբուսը
Ըստ հաղորդագրության` ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 09:22-ին, դեպքի վայր են մեկնել փրկարարները, ոստիկանության ծառայողները և շտապօգնության բժիշկները:
Արցախում բախվել են բեռնատարն ու երթուղային ավտոբուսը
Պարզվել է, որ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչների` Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները։
Հիվանդանոց տեղափոխվածների թվում են նաև վարորդները, նրանց վիճակը ծանր է։
ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին․ երիտասարդ վարորդը և ուղևորը տեղում մահացել են