Արցախցի Դավիթ Գրիգորյանը սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն դարձավ

Արցախցի Դավիթ Գրիգորյանը սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն դարձավ
Առաջնության երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ալեքսան Ստեփանյանը և Արսեն Խանջյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանն արծաթե մեդալակիր դարձավ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Ոսկե մեդալի համար նրա մրցակիցը աշխարհի եռակի չեմպիոն Սերգեյ Ռյաբովն էր (ՌԴ): Ցավոք, Դավիթը չկարողացավ դիմադրել ահեղ մրցակցին և բավարարվեց արծաթե մեդալով, ինչը, անշուշտ, նույնպես մեծ հաջողություն է»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել Մաքսիմ Մանուկյանը: Առաջնության երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ալեքսան Ստեփանյանը և Արսեն Խանջյանը:
Հայաստանից Բիշքեկ են մեկնել 8 մարզիկներ` Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), Ավետիք Պողոսյանը (79 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ)։
Այս տարի խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու: