Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին

Արարատ Միրզոյանն ու Էմանուել Մակրոնը
ՀՀ արտգործնախարարության հրապարակած լուսանկարներից մեկում Միրզոյանը Ֆրանսիայի նախագահի հետ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքներին։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Հրապարակված լուսանկարներից մեկում Միրզոյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ է։
Հիշեցնենք, որ Միրզոյանը նոյեմբերի 10-ին է աշխատանքային այցով մեկնել Փարիզ։ Նա արդեն հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ և ասել, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։