ԱՄՆ-ն հուսով է` Ուկրաինայի թեմայով բանակցություն կլինի, բայց պայմանները պետք է որոշի Կիևը

Ջուլիանա Սմիթ
ՌԴ փոխարտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցելու համար որևէ նախապայման չունի, սակայն Կիևը պետք է բարի կամք ցուցաբերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն հուսով է, որ ապագայում Ուկրաինայի թեմայով բանակցություններ կսկսվեն, բայց կարծում է, որ դրանց պայմանները պետք է որոշի Կիևը։ Այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հույս ունենք, որ որոշակի պահի բանակցություններ կլինեն։ Ապագայում», - ասել է նա և հավելել` ԱՄՆ-ն ցանկանում է, որ Վլադիմիր Զելենսկին պայմաններ սահմանի բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն կարող էր ճգնաժամն ավարտել վաղը, եթե ցանկանար:
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը որևէ նախապայման չունի Ուկրաինայի հետ բանակցությունների համար, սակայն Կիևը պետք է բարի կամք ցուցաբերի։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի հետ բանակցությունների հարցը, հայտարարել էր, որ Կիևին և նրա համակարգողներին բանակցություններ պետք չեն։
Կրեմլում հայտարարել են, որ ՌԴ-ն բաց է բոլոր շփումների համար։
Կիևը շարունակում է ականապատել Բելառուսի հետ սահմանի մատույցները