Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը զրուցել են հեռախոսով

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։
Պուտինը նոյեմբերի 22-ին Հայաստան կայցելի. Փաշինյանը զրուցել է ՌԴ նախագահի հետ
Հիշեցնենք` Միրզոյանը երեկ` նոյեմբերի 10-ին, աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։ Նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ։ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին: