Պարզվել է՝ առավելագույնը որքան կարող է ապրել մարդը

Արխիվային լուսանկար
Ներկայումս փորձարկվում են դեղամիջոցներ, որոնք կարող են դանդաղեցնել ծերացման գործընթացը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Գիտնականների խումբը պարզել է առավելագույն տարիքը, որին կարող է հասնել մարդը։ Սինգապուրյան Gero բիոտեխնոլոգիական ընկերության և ամերիկյան Ռոզուել-Պարկ ուռուցքաբանական կենտրոնի մասնագետների հետազոտությանը ծանոթացել է LADBible հրատարակությունը:
Ճշգրիտ թիվը հաշվարկելու համար փորձագետներն ուսումնասիրել են մարդու օրգանիզմի կենսունակությունը և վնասից վերականգնվելու նրա կարողությունը, իսկ հարյուր հազարավոր կամավորների բժշկական տվյալները վերլուծելու համար մասնագետները դիմել են արհեստական ինտելեկտի օգնությանը։
Հաշվի առնելով տարիքի, հիվանդության և կենսակերպի գործոնները՝ պարզվել է, որ 120-150 տարեկանում օրգանիզմի վերականգնման ունակությունն ամբողջությամբ վերանում է, ինչը նշանակում է, որ մարդը չի կարող ապրել ավելի, քան 150 տարի:
Միևնույն ժամանակ, ներկայումս փորձարկվում են դեղամիջոցներ, որոնք կարող են դանդաղեցնել ծերացման գործընթացը և տեսականորեն թույլ տալ, որ ինչ-որ մեկը ապրի մինչև 200 տարեկան: