ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ–ում Չինաստանի դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշնակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Չինաստանի դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշնակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին
© Photo : official site of MoD of RA
Նշենք, որ Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Չինաստանի դեսպանին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշնակ ռազմական կցորդին։
«Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները: Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Պապիկյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Չինաստանի դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշնակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին
© Photo : official site of MoD of RA