Հնարավոր է «Ռոսատոմի» հետ լավ համագործակցություն ձևավորել. Սանոսյանն ընդունել է Օլենինին

Գնել Սանոսյանն ընդունել է Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը
«Ռոսատոմի» հետ ատոմային էներգետիկայի ոլորտում նորարական տեխնոլոգիաների և լուծումների վերաբերյալ համատեղ մշակումներ իրականացնելու հնարավորություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի գիտության և ռազմավարության գծով տեղակալ, «ՏՎԷԼ» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարը կարևորել է «Ռոսատոմի» հետ համագործակցությունը, այդ թվում` գիտական, գիտատեխնիկական, կադրերի պատրաստման ոլորտում։
Նշվել է, որ Հայաստանը միջուկային էներգետիկայի ոլորտում գիտական ներուժ ունի, և այդ ոլորտում հնարավոր է «Ռոսատոմի» հետ լավ համագործակցություն ձևավորել։ Նախանշվել է ատոմային էներգետիկայի ոլորտում նորարական տեխնոլոգիաների և լուծումների վերաբերյալ համատեղ մշակումներ իրականացնելու հնարավորությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։
Գնել Սանոսյանն ընդունել է Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը
«Ատոմային» չէ, բայց էլի օգտակար է. ինչ խելացի լուծումներ է Երևանին առաջարկում «Ռոսատոմը»