ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Յուրի Բաբախանյանը նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նշենք, որ Յուրի Բաբախանյանը Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է ու նոր պաշտոնը կզբաղեցնի համատեղության կարգով։
Դեսպանի նստավայրը կլինի Նյու Դելիում։