Հայաստանում ռուսական ռազմակայանում հրշեջ թիմերի վարժանքներ կկայանան

Հատուկ ուշադրություն կդարձվի մասնագետների գործողություններին տագնապի հայտարարման ժամանակ, հրդեհի առաջացման դեպքում ազդարարման համակարգի պատշաճ աշխատանքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում տեղի կունենան հրշեջ-մարտավարական վարժանքներ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Գյումրու և Երևանի կայազորների զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Գյումրու և Երևանի կայազորների զինծառայողների հետ հրշեջ-մարտավարական զորավարժություններ կանցկացվեն։
Մի քանի օրվա ընթացքում կմշակվեն հրդեհային հաշվարկների ներդաշնակեցման հարցերը, հրդեհի օջախների հայտնաբերման և վերացման գործողությունների ալգորիթմը, անձնակազմի նախազգուշացման և տարհանման կարգը, պայմանական տուժածներին օգնության ցուցաբերումը։
ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը բարձրագույն օդաչուական հնարքներ են իրականացրել ՀՀ երկնքում
Հատուկ ուշադրություն կդարձվի մասնագետների գործողություններին տագնապի հայտարարման ժամանակ, հրդեհի առաջացման դեպքում ազդարարման համակարգի պատշաճ աշխատանքին։
Ուսումնական միջոցառումներին կներգրավվեն ռուսական ռազմակայանի հաստիքային և արտահաստիքային հրշեջ թիմերի զինծառայողներ:
Հայաստանում ռուսական ռազմակայանում հակահրդեհային անվտանգության շուրջօրյա մշտական պատրաստության ռեժիմով պահվում են «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանները, «Էրեբունի» ռազմական օդանավակայանը, ինչպես նաև Գյումրու և Երևանի զինվորական կայազորներում տեղակայված ավելի քան 20 զինվորական ավաններ և հատուկ օբյեկտներ:
Առաջնորդ-զինծառայողների նախապատրաստումն ու շների վարժեցումը կավարտվի երեքկիլոմետրանոց խոչընդոտների գծի հաղթահարմամբ։
ՀՌՕ–ի բանակային ավիացիան հետախուզություն կիրականացնի Հայաստանի լեռներում