Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը Ֆրանսիայում հանդես է եկել համերգներով

Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը Ֆրանսիայում հանդես է եկել համերգներով
Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը ստեղծվել է 2014 թ.
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի աշակերտները Ֆրանսիայում մասնակցել են հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգներին, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը Ֆրանսիայում հանդես է եկել համերգներով
Ֆրանսիայի Նիս, Լիոն, Վալանս, Գրենոբլ, Ռոման քաղաքներում հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը հանդես է եկել համերգներով: Հայ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել են նաև վարպետության դասեր:
Վալանս քաղաքի քաղաքապետի հրավերով պատանի հայ և ֆրանսիացի երաժիշտները հյուրընկալվել են քաղաքապետարանում, որտեղ ելույթ են ունեցել լարային քառյակի կազմով:
Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը Ֆրանսիայում հանդես է եկել համերգներով
Նախարարությունից հայտնում են, որ հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը ստեղծվել է 2014 թ. Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի և Ռոմանի կոնսերվատորիայի միջև ծավալված ակտիվ գործունեության և փոխհամագործակցության արդյունքում։
2014 թվականից ի վեր կազմակերպվում են փոխայցելություններ և համատեղ համերգներ Ֆրանսիայի և Հայաստանի տարբեր քաղաքներում։