Եվրոյի փոխարժեքը բարձրացել է դոլարից, այդ թվում՝ Հայաստանում

Տարադրամի փոխանակման կետ
ԱՄՆ-ում հոկտեմբերին գնաճի տվյալները սպասվածից ցածր են եղել։ Ներդրողների ակնկալիքների համաձայն՝ դա կարող է հանգեցնել Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների նվազման, ինչը ամերիկյան արժեթղթերի շահութաբերության անկում է նշանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Եվրոյի փոխարժեքը վերջին ժամանակաշրջանում առաջին անգամ բարձր է դոլարից։ Այդ մասին վկայում է Եվրոպական կենտրոնական բանկի գրաֆիկը. օգոստոսի 20-ից հետո եվրոն իջել էր 1։1 նիշից և գրեթե չէր բարելավել դիրքը։
Լոնդոնի ներդրողներին ցույց կտան ՀՀ դրամով պետպարտատոմսերի առավելությունները. ԿԲ–ի նախագիծը
Հիմնական պատճառն այն էր, որ ԱՄՆ-ում հոկտեմբերյան գնաճը (տվյալները հրապարակվել են այսօր) սպասվածից ցածր է եղել (7,7% է, մինչդեռ կանխատեսված էր 8%)։ Արդյունքում` շուկայում ակնկալիքներ կային, որ գնաճի գագաթնակետն անցել է, և Դաշնային պահուստային համակարգը (ԱՄՆ ֆինանսական շուկայի կարգավորիչը) կսկսի նվազեցնել տոկոսադրույքները։ Այդ դեպքում կնվազեն նաև ամերիկյան արժեթղթերի տոկոսները, և ներդրողները դրանից ավելի քիչ շահույթ կստանան։ Այս սպասումների ֆոնին դոլարի փոխարժեքը համաշխարհային խոշոր արժույթների զամբյուղի նկատմամբ օրվա ընթացքում նվազել է ավելի քան 2%-ով։
Նշենք, որ Հայաստանում եվրոն թանկացել է միանգամից 13 դրամով (ավելի քան 3%)՝ հասնելով 406 դրամի։
«Վան Քարտ» ՍՊԸ–ն մոլորեցրել է մարդկանց․ ՄՊՀ-ն տուգանել ու արգելանք է դրել գույքի վրա