Եվրախորհրդարանում առաջարկում են ՆԱՏՕ-ին աջակցող պաշտպանական միություն ստեղծել

Ըստ Ռոբերտա Մետսոլայի՝ պաշտպանական միությունը պետք է լրացնի Հյուսիսատլանտյան դաշինքին և օգնի փոքր երկրներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդարանն անհրաժեշտ է համարում ստեղծել անվտանգության ու պաշտպանության կայուն միություն, որը կլրացնի ՆԱՏՕ-ին։ ՏեղեկությունըՔիշնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է եվրոպական օրենսդիր մարմնի ղեկավար Ռոբերտա Մետսոլան։
«Մենք պետք է ամրապնդենք անվտանգության ենթակառուցվածքը։ Եվրոպական խորհրդարանը շատ հստակ արտահայտվեց՝ մենք պետք է ստեղծենք անվտանգության և պաշտպանության կայուն միություն, որը կլրացնի ՆԱՏՕ-ին ու Մոլդովայի պես երկրներին կօգնի կանխել այլ հնարավոր լուրջ միջադեպերը», - հայտարարել է նա:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից անցել է «հավաքական պաշտպանության». Շոյգու
Ավելի վաղ Մոլդովայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցված հրթիռը երկուշաբթի ընկել է մոլդովական Նասլավչա գյուղի ծայրամասում, որը գտնվում է երկրի հյուսիսում։ Տուժածներ չկան, բայց մի քանի տների ապակիներ են ջարդվել: Մոլդովայի դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի օդային տարածքը խախտելու փաստի առթիվ։
Ստոլտենբերգը հայտնել է, որ Կիևին աջակցելու հարցում ՆԱՏՕ-ում լիակատար միասնություն չկա