Էրդողանը խոստացել է պատասխան տալ ԵՄ-ին, որը 52 տարի Թուրքիային պահում է իր դռների մոտ

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիան 1963-ին ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին դիմել է միությանն անդամակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Թուրքիան 52 տարի սպասում է Եվրամիության դռան մոտ և անհրաժեշտ պատասխան կտա, երբ գա ժամանակը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թյուրքական խաղաղության բարձրագույն շքանշանով» պարգևատրման արարողության ժամանակ։
«Մեզ 52 տարի ստիպեցին տառապել դռների մոտ։ Դեռ շարունակում են նույնն անել: Բայց մենք կպատասխանենք, երբ ժամանակը գա», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
Թուրքիան 1963-ին ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին դիմել է միությանն անդամակցելու համար, սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում ՝ բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով ։