ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզում այսօր կայացավ երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության «Za Мир» ուսումնամեթոդական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, իսկ «Россия» այգում տնկվեցին առաջին ծառերը։ Միջոցառումը կազմակերպել էր «МИР» միջազգային մարդասիրական հիմնադրամը։
Հիմնարկեքի արարողություն
© Sputnik / Asatur Yesayants
Նոր կենտրոնը գործելու է Երասխ գյուղի մոտակայքում`Եղեգնաձորի ճանապարհին, Նախիջևանի սահմանի մոտ, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները ռուսական Մի-24 ուղղաթիռ էին խոցել։ Համեստ, բայց հուզիչ արարողությունն անցավ առանց պաթոսի, միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավիախմբի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը, հայ–ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանը, զինծառայողներ, Երևանում ՌԴ ՊՆ–ին կից №21 ռուսական դպրոցի սաներն ու Արարատի մարզի հանրության ներկայացուցիչները։
Հիմնարկեքի արարողություն
© Sputnik / Asatur Yesayants
«Մի-24 ուղղաթիռը կործանվել է հենց այստեղ։ Խոսելը դժվար է, օդաչուները նույնիսկ երեխաներ դեռ չունեին։ Տղաները կապրեն մեր սրտերում այնքան ժամանակ, քանի դեռ մենք կհիշենք նրանց»,– ասաց գնդապետ Պետրովը։
Ալեքսանդր Պետրովն ու Գիրգան Փարվանյանը
© Sputnik / Asatur Yesayants
Նա երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ընդգծեց` ընդամենը երկու տարվա ընթացքում ամայի հողակտորը վերածվել է լավ կահավորված համալիրի։
Արարողության մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին զոհված օդաչուներին, ծաղիկներ խոնարհեցին նրանց արձանների մոտ, որոնք կանգնեցվել էին մեկ տարի առաջ, և 300 ծառ տնկեցին Ռուսաստանի քարտեզը կրկնող նոր այգում։
Ծառատունկ
© Sputnik / Asatur Yesayants
ՌԴ ավիակայանի հրամանատարի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալի հետ սալորի ծառ տնկեց նաև Sputnik Արմենիայի ղեկավարը։
Այգին մի քանի մասի է բաժանված, որոնք խորհրդանշում են Ռուսաստանի մարզերը։ Հարևանությամբ նմանատիպ մտահղացմամբ «Армения» անունը կրող այգի կբացվի։