Բժիշկը բացահայտել է Պավել Պրիլուչնիի կնոջ` Զեփյուռ Բրուտյանի անթերի գեղեցկության գաղտնիքը

Պավել Պրիլուչնին ու Զեփյուռ Բրուտյանը
Վիրաբույժը համոզված է, որ Պավել Պրիլուչնիի կինը որոշ շտկումներ է արել իր արտաքինում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի հայտնի արտիստ Պավել Պրիլուչնիի կինը` Զեփյուռ Բրուտյանը, մի քանի անգամ վիրահատել է քիթը, ամենայն հավանականությամբ` նաև շրթունքները։ Պլաստիկ վիրաբույժ, կոսմետոլոգ Նադեժդա Պետրաշն այս եզրակացությունն է արել` ուսումնասիրելով դերասանուհու կյանքի տարբեր ժամանակահատվածների լուսանկարները։ Նա իր դիտարկումները ներկայացրել է Life.ru–ին։
Բժշկուհին նկատել է, որ Բրուտյանի քիթն ավելի բարակ ու կոկիկ է դարձել, իսկ ծայրը` նկատելի փոքրացել, ինչին կարելի է հասնել միայն ռինոպլաստիկայի օգնությամբ։ Բացի այդ, ժամանակի ընթացքում զգալի փոփոխության են ենթարկվել շրթունքները. դրանք ոչ միայն հաստացել են, այլև վերև են ծալվել։
Մասնագետը համոզված է, որ նման արդյունքի անհնար է հասնել միայն հիալուրոնաթթվով ներարկում անելով։
«Միայն շրթունքների պլաստիկ վիրահատությունից հետո է հնարավոր դրանց ծավալը մեծացնել հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերների օգնությամբ», – պարզաբանել է պլաստիկ վիրաբույժը։
Պետրաշի կարծիքով` Բրուտյանը կոսմետոլոգի օգնությամբ շտկել է նաև ծնոտի ստորին հատվածի ծայրերը` դրանք ավելի արտահայտիչ դարձնելով, ինչպես նաև փոխել է կզակի ձևը։
Դերասանուհին որևէ կնճիռ չունի ճակատի վրա և հոնքերի մեջտեղում, ինչը ստիպել է վիրաբույժին եզրակացնել, որ նա ժամանակ առ ժամանակ բոտոքսի ներարկումներ և բիոռևիտալիզացիա (մաշկի խոնավացում) է անում։
Հիշեցնենք, որ 34-ամյա Պրիլուչնին և 26-ամյա Բրուտյանն իրենց հարաբերություններն օրինականացրին այս տարվա մայիսի 12-ին Մոսկվայի ՔԿԱԳ–ներից մեկում, իսկ հարսանեկան արարողությունը կայացավ օգոստոսի 25-ին Հայաստանում։
Բրուտյանի ամուսինը նոր մասնագիտությո՞ւն ունի. դերասանը զվարճալի տեսանյութ է հրապարակել