Ադրբեջանում Իրանի դեսպանին «հայելային» կանչել են ԱԳՆ

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում կրկին լարվածություն է տիրում՝ ուղեկցվելով առճակատման հռետորաբանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին կանչվել է այդ երկրի ԱԳՆ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ըստ հաղորդումների` իրանցի դիվանագետին դժգոհություն և մտահոգություն են հայտնել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի և Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության վերաբերյալ»:
Իրանի կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին. Փրայս
Ադրբեջանի ԱԳՆ-ի այս քայլը հայելային պատասխան է հանդիսացել Իրանի Իսլամական Հանրապետության գործողություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավար Ալի Ալիզադեն կանչվել է ԻԻՀ ԱԳՆ՝ Բաքվի պաշտոնյաների ոչ բարեկամական հռետորաբանության պատճառով:
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Իրանի կողմից Հայաստանին սատարելու մասին, ինչպես նաև մի շարք հայտարարություններ էր արել իրանական բանակի զորավարժությունների կապակցությամբ։
Իրանի կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին. Փրայս
Մինչ այդ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր հոկտեմբերին Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության մասին։