«Վան Քարտ» ՍՊԸ–ն մոլորեցրել է մարդկանց․ ՄՊՀ-ն տուգանել ու արգելանք է դրել գույքի վրա

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հանձնաժողովի արձանագրմամբ՝ ընկերության վարքագիծը կարող էր սպառողների մոտ ձևավորել ակնկալիք, որ, ձեռք բերելով «CryptoOne», կարող են երաշխավորված բարձր եկամուտներ ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Վան Քարտ» ՍՊԸ-ի («OneCard») նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառել հասարակության մոլորեցման դրսևորման և անբարեխիղճ մրցակցության համար: Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
«Հանձնաժողովի որոշմամբ՝ «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 7 075 454 ՀՀ դրամի չափով տուգանք, որի չափով արգելանք է դրվել ընկերության գույքի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովի արձանագրմամբ՝ ընկերության վարքագիծը կարող էր սպառողների մոտ ձևավորել ակնկալիք, որ, ձեռք բերելով «CryptoOne», կարող են երաշխավորված բարձր եկամուտներ ունենալ։ Մինչդեռ ընկերության սահմանած պայմանները և ֆինանսական հնարավորություններն ի սկզբանե բացառել են այդպիսի ակնկալիքների գոյությունը՝ հանգեցնելով սպառողների դրամական միջոցների կորստի։
Մանկատներում սննդի մատակարարման հարցում հակամրցակցային համաձայնության դեպք է բացահայտվել