Ռուսական պատվիրակության անդամները կխոսեն հայ-ռուսական համագործակցության հեռանկարների մասին

Կազբեկ Տայսաև
Sputnik
Երևանում է գտնվում ՌԴ Պետական դումայի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում, կառավարությունում, ԱԳՆ-ում:
Այցի տպավորությունների, բանակցությունների արդյունքների և հայ-ռուսական համագործակցության հեռանկարների մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 18: 00-ին, տեղի կունենա քննարկում ռուսական պատվիրակության անդամների հետ։
Քննարկման մասնակիցները`
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաև,
Կոմիտեի անդամ, Պետդումայի պատգամավոր Արտյոմ Կավինով:
Քննարկումը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում: