Ռուս դատախազները Հայաստանում են․ քննարկվել են անչափահասներին վերագրվող հանցանքները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը
Գլխավոր դատախազի տեղակալը վստահ է, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հանդիպումն անցկացվել է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրով:
Անահիտ Մանասյանը կարևորել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Նա վստահություն է հայտնել, որ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
«Միջոցառման ընթացքում քննարկվել են անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազությունների դերը, անչափահասներին վերագրվող հանցանքներով վարույթների առանձնահատկություններն ու պատժի կրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել անչափահասներին թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու վարույթներով քննության մեթոդներին ու տուժողներին աջակցություն ցույց տալու մեխանիզմներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անահիտ Մանասյանը խոսել է գերատեսչությունների միջև համագործակցության շարունակականության մասին և ընդգծել, որ ներկայում մշակվում է 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի նախագիծը: