Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Նրանց ուղեկցել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը։
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Խաղաղություն օրհնված Հայաստանի հոգուն և երկնքին»:
Պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Տայսաևի հետ քննարկել ենք Վերին Լարսի անցակետի աշխատանքներին առնչվող խնդիրները. Հակոբյան