Պապիկյանը կնոջ եղբորը բարձր վարձատրվող պաշտոնի է նշանակել. «Հրապարակ»

Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը, որը նախկինում առաքիչ է եղել, հիմա «Հայփոստում» է գործի անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը՝ Արմեն Մուրադյանը, նշանակվել է «Հայփոստի» տնօրենի ԺՊ Արայիկ Աբրահամյանի լոգիստիկ գծով խորհրդական։ Նա նախկինում «Կոկա-կոլա» ընկերությունում առաքիչ է աշխատել, գրում է «Հրապարակ» թերթը։
«Նշանակվելու պահին նա արդեն երկար ամիսներ գործազուրկ է եղել: Ընդ որում` նշանակվելիս պարզվել է, որ ինչ-որ փաստեր կեղծվել են, բայց, այնուամենայնիվ, նշանակումը եղել է, և Մուրադյանը բարձր վարձատրվող ու քիչ աշխատանք պահանջող պաշտոնի է նշանակվել` իր կենսագրությանն ու կրթական ցենզին չհամապատասխանող»,–գրում է թերթը։
«Հրապարակը» դիմել էր «Հայփոստ»` մեկնաբանություն ստանալու համար, թե նման անուն-ազգանունով անձ ընդունվե՞լ է աշխատանքի, և եթեայո, ի՞նչ պաշտոն է զբաղեցնում: Ի պատասխան հայտնել են, որ հարցվող տվյալները հանդիսանում են աշխատակցի անձնական տվյալներ և չեն կարող տրամադրվել առանց աշխատակցի համաձայնության` «Անձնական տվյալների մասին» օրենքի համաձայն:
Սակայն թերթը պնդում է, որ իրենց հարցը որևէ անձնական տվյալ չէր պարունակում։
Արցախի նախագահը հարցաքննվել է. հայտնի է` ինչ քրեական վարույթի շրջանակում