ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Նիդեռլանդները 100 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի աջակցության միջազգային հիմնադրամին (IFU) ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ Տեղեկությունը հայտնել Է Նիդեռլանդների պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ այս նախաձեռնությանը մասնակցում են նաև Մեծ Բրիտանիան, Դանիան և Նորվեգիան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդները ԱՄՆ-ի և Չեխիայի հետ միասին Ուկրաինային կմատակարարի ծանր ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ 90 տանկ՝ 120 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթի շրջանակներում:
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի կողմից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 259-րդ օրը։