ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի բանակցություններն արդյունք չեն տվել. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները մի քանի շաբաթից պատրաստվում են Իրան մեկնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Իրանի և ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցություններ են անցկացրել, դրանք ավարտվել են անարդյունք։ Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի ժամանակ, Գրոսին հայտարարել էր, որ համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ԳՀՀԾ կամ «միջուկային գործարքի») շուրջ բանակցությունները մեռած չեն, և Իրանը կատարում է իր պարտավորությունները:
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու համար պատվիրակություն կուղարկի Վիեննա
«Այսպիսով` նրանք ոչ մի նոր բան չեն բերել»,-ասել է Գրոսին Reuters-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, բանակցությունները շարունակելու համար ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները մի քանի շաբաթից պատրաստվում են Իրան մեկնել: