ՀՀ ԱԽ քարտուղարը Նիդեռլանդներում խոսել է Հայաստանի համար անվտանգային մարտահրավերների մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Նիդեռլանդների Թագավորությունում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ
Գրիգորյանը կարևորել է ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Նիդեռլանդների Թագավորությունում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
«Ներկայացրել եմ մի կողմից տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, մյուս կողմից՝ այդ ճանապարհին առկա անվտանգային մարտահրավերները: Կարևորել ենք ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում»,- գրել է Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել է արվել հայ-նիդեռլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին, տարբեր ոլորտներում համագործակցությունն առավել զարգացնելու նպատակադրությանը։