Հայ–վրացական հարաբերությունների վերաբերյալ մտքեր են փոխանակել Սմբատյանն ու Ղարիբաշվիլին

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին Աշոտ Սմբատյանին այսօր է ընդունել։
«Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվեց Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ։
Հարևանության խաղաղ նախաձեռնությունն ուղղված չէ առկա ձևաչափերի փոփոխմանը. Ղարիբաշվիլի