ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Մեքսիկայում ընթացող WBC 60-րդ կոնգրեսում ընթացքում կազմակերպության ղեկավար Մաուրիսիո Սուլեյմանը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանը տարածաշրջանում WBC ներկայացուցիչ: Տեղեկությունը հայտնում է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայկական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները։ Պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի 3 բռնցքամարտիկներ Ռաֆայել Սիմոնյանը, Արամ Ֆանյանը և Վալերի Հովհաննիսյանը ռեյտինգային մենամարտեր կանցկացնեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲՀՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը հայտ է ներկայացրել, որպեսզի հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը մասնակցի չեմպիոնական գոտու համար մենամարտի: Չի բացառվում, որ այդ չեմպիոնական մենամարտը տեղի կունենա Հայաստանում: