ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ն.Գ. Չերնիշևսկու անվան Սարատովի ազգային պետական հետազոտական համալսարանի գիտնականները միջազգային գիտական խմբի հետ ուսումնասիրել են և պարզել, թե ինչպես կարելի է մագնիսական դաշտի աղբյուրի կողմից զավթել մագնիսական կառավարվող կապսուլաները։ Կատարած ուսումնասիրության ժամանակ հեղինակները պարզել են առավելագույն ընդգրկման և կառավարման համար նման կապսուլաների սինթեզի օպտիմալ պարամետրերը։ Արդյունքները հրապարակվել են Molecules ամսագրում։
Մագնիսի օգնությամբ կապսուլաների հեռահար կառավարումը հեռանկարային մոտեցում է դեղերի հասցեական կիրառման համար։ Հասցեական մատակարարումը դեղորայքային թերապիայի ժամանակ կողմնակի ազդեցությունները նվազեցնելու հիմնական մեթոդներից մեկն է, որի ժամանակ գործող նյութը կուտակվում է բուժման համար անհրաժեշտ տեղում։ Մագնիսի օգնությամբ կառավարվող կապսուլաները կարող են կիրառվել նաև օրգանիզմում շրջանառվող քաղցկեղային բջիջների հայտնաբերման և տեսակավորման համար։ Հրապարակված աշխատության մեջ ցուցադրվել է մագնիսական կապսուլաների մեջ ներքաշած քաղցկեղային բջիջների գրավման ու տեսակավորման հնարավորությունը։
Սարատովի պետական համալսարանի գիտնականներն իրենց աշխատանքում ցույց են տվել «պաշարված» կապսուլաների քանակը կախված դրանց չափերից, մագնիսական նանոմասնիկների բեռնումից և սուսպենզիայի հոսքի արագությունից։ Բացի այդ գիտնականները գնահատել են հոսքում մագնիսական կապսուլաներ պարունակող բջիջների զավթման հնարավորությունը, որից հետո գնահատել բջջաթաղանթների ամբողջականությունը։
Նրանց կարծիքով` ստացած արդյունքները կարող են կիրառվել ոչ միայն սինթեզի օպտիմալ պարամետրերի որոշման համար, այլև մատակարարվող դեղամիջոցի կոնցենտրացիայի որոշման հաշվարկներում։ Իմանալով արյունատար անոթի, մագնիսի և մագնիսային կրիչների պարամետրերը` կարելի է գնահատել, թե որքան նյութ կարելի է հասցնել և կուտակել օրգանիզմի կոնկրետ հատվածում։
Մագնիսի կողմից կառավարվող դեղամիջոցների մատակարարման հայեցակարգի հաստատման համար, այն բավականաչափ ուսումնասիրման պիտի ենթարկվի։ Գիտնականները նշում են, որ բժշկական պրակտիկայում նման մոտեցումների ներդնումը մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։