ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. FlyOne Armenia ավիաընկերությունը դեկտեմբեր ամսից թռիչքներ կիրականացնի դեպի Դուբայ։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ից ուղիղ թռիչքներ է իրականացնելու դեպի Դուբայ՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: «FlyOne Armenia»-ն թռիչքներ է իրականացնում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Փարիզ, Լիոն, Քիշնև, Թբիլիսի և Ստամբուլ: Դեկտեմբերի 14-ից նաև կվերսկսեն Երևան–Բեյրութ–Երևան չվերթերը։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։