Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի չափը

Երևան
Գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանում նոյեմբերի 3-9-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Տեղեկությունը հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ նոյեմբերի 3-ին, 4-ին, 7-9-ը, Արաբկիրում՝ նոյեմբերի 3-ին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում, բայց գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում նոյեմբերի 5-ին։
Հիշեցնենք` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ավելի վաղ հայտնել էր, որ մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով Հայաստանում յուրաքանչյուր տարի մահանում է 51 մարդ՝ 100 000 բնակչի հաշվով։
Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախում մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ