ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան Սերգեյ Մակովեցկին դեկտեմբերի 5-ին, ժամը 19։30-ին Երևանի Գ․Սունդուկյանի անվան թատրոնի բեմում հանդես կգա «Ոչ պատահական հանդիպում» մոնոներկայացմամբ։ Ներկայացման պրոդյուսերը Լեոնիդ Ռոբերմանն է:
Հանդիսատեսը կլսի պատմություններ կինոյում և թատրոնում աշխատելու տարիների, հետաքրքիր ռեժիսորների, տաղանդավոր դերասանների հետ հանդիպումների մասին, որոնք հետք են թողել Մակովեցկու կյանքում և ստեղծագործական ուղու վրա։
Ծրագրում կլինեն ներկայացումներից մենախոսություններ և պոեզիա, կցուցադրվեն հազվագյուտ կադրեր Սերգեյ Մակովեցկու մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմերից։
Մակովեցկին խաղացել է ավելի քան 30 ներկայացումներում, 50-ից ավելի ֆիլմերում։