Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարում է Սլավիկ Սարգսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հակոբ Ավագյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից, տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներից։
«Հակոբ Ավագյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին»,–ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Ավագյանն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար էր նշանակվել Փաշինյանի 2019-ի սեպտեմբերի 5-ի որոշմամբ։ Իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։
Փաշինյանն ազատել է աշխատանքից ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարին